понедельник, 15 января 2018 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ

《Հրեշտակներ》 պարի դպրոցը ունեցավ ամանորյա համերգ նկարահանում Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում` դար21_ի եթերում։  Դիտե՛ք մեզ հունվարի 12_ին, ժամը 15։15_ին և 16։00_ին, տարբեր ելույթներով, դար21_ի եթերում։

воскресенье, 12 февраля 2017 г.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ (մենահամերգ)


2017թ․-ի հունվարի 13-ին Angels պարի ստուդիան ունեցավ մենահամերգ <<Նարեկացի>> արվեստի միության համերգասրահում։ Ներկայացումը խորագրված էր՝ <<Սուրբ ծնունդը փոքրիկ հրեշտակների հետ>>։
Փոքրիկ հրեշտակները եռանդուն աշխատանք էին կատարել Սուրբ Ծննդյան ներկայացման երազանքը իրականություն դարձնելու համար։
Մենահամերգի ծրագրում Սուրբ ծննդյան պատմությունն էր, որը մեր փոքրիկ հրեշտակները փորձեցին առանց խոսքերի պատմել հանդիսատեսին։

Պարը հզոր դեղամիջոց է մարդու օրգանիզմի համար


Պարը ռիթմիկ շարժումների ամբողջություն է, որն ուղեկցվում է երաժշտությամբ։ Այն մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր օրգանիզմի և առողջության վրա։ 

Հին Հունաստանում մարդիկ պարի միջոցով հաղթահարում էին բազմաթիվ հիվանդություններ։ Ըստ հույն բժիշկների այդ հիվանդություններից ազատվելու լավագույն միջոցը պարն է։

Պարը կարգավորում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, մարսողությունը, ախորժակը, ազատում է հուզահոգեբանական ազդեցությունից և սթրեսներից։

Պարը լուծում է շատ խնդիրներ․ անվստահություն, բարդույթներ, հոգեկան ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում։  Այսպիսով ազատվում ենք ադրենալինի և նորադրենալինի ավելորդ քանակից և խնայում մեր օրգանիզմը։

четверг, 1 сентября 2016 г.

Պարուհու տեղը բեմն է(ֆոտոշարք)

Պարուհու տեղը բեմն է։ Մենք մեր ողջ ընթացքն անցնում ենք հենց բեմում հայտնվելու համար։

Դիտեք մեր ֆոտոշարքը


Հրեշտակ-պարուհիները (Ֆոտոշարք)

Փոքրիկ պարուհիները հրեշտակների են նման։ 

Դիտեք մեր ֆոտոշարքը և կհամոզվեք։


Ելույթ Առնո Բաբաջանյան համերգասրահում (ֆոտոշարք)

Հունիսի 1-ին մեր ստուդիայի սաները ելույթ ունեցան Առնո Բաբաջանյան համերգասրահում։  Ելույթը հաջողված էր։ Շնորհակալություն մեր փոքրիկ հրեշտակներին։
Դիտեք մեր ֆոտոշարքը։